Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ֆելիքս Ցոլակյան. Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով

Ֆելիքս Ցոլակյան. Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով
02.05.2018 | 00:25

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել Ֆելիքս Ցոլակյանը։ Իր քվեարկության վերաբերյալ պատգամավորը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը:

Դիտվել է՝ 3523

Մեկնաբանություններ